Հիշու՞մ ես,
Երանելի այն գիշերում
Կիթառը հնչում էր տաք ու հեկեկում,
Իմ սերն էր այն փրկում, արև էր որոնում
Իմ երգը..
Հիշու՞մ ես,
Աշխարհը մերն էր այն գիշեր,
Աշունը թաց անձրևով ընկերն էր մեր,
Թվում էր՝ վերջ չկա, բայց սերը հյուր էր,
Այն ինձ խաբում էր..
Հիշու՞մ ես,
Երբ այրվեցին սիրո գրկում մեր տաք շուրթերը,
Մեր աչքերից հոսում էր սերն ու արցունքները,
Սիրո տարափ էին հայցում ու մոռացում..
Դու հիշու՞մ ես,
Երբ վառվեցին ամպի գրկում վերջին աստղերը,
Ուշ էր արդեն, համբույրը տաք ու տաք մեր սերը
Հրաժեշտի խոսք էին փնտրում ու հեռանում էին..
Հիշու՞մ ես,
Վերջին համբույրն առանց կրքի հուշում էր,
Որ էլ ոչինչ մեզ չի փրկի,
Անձրևն արդեն մաքրում էր քո հետքերը,
Սա է ողջ սերը...
Հիշու՞մ ես,
Երբ այրվեցին սիրո գրկում մեր տաք շուրթերը,
Մեր աչքերից հոսում էր սերն ու արցունքները,
Սիրո տարափ էին հայցում ու մոռացում..
Դու հիշու՞մ ես,
Երբ մարեցին ամպի գրկում վերջին աստղերը,
Ուշ էր արդեն, համբույրը տաք ու տաք մեր սերը
Հրաժեշտի խոսք էին փնտրում ու հեռանում էին..
Հրաժեշտի խոսք էին փնտրում ու հեռանում էին..
|
-